Մետամֆետամինի 200 մլն հաբ․ Մյանմայում առգրավվել է հարավարևելյան Ասիայում սինթետիկ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակը (լուսանկարներ)

12:59 • 19.05.20

Մյանմայում առգրավվել է հարավարևելյան Ասիայում սինթետիկ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակը, գրում է The Guardian-ը։

Փետրվար և ապրիլ ամիսներին իշխանությունները Շան նահանգի Կուտկայ շրջանում գտնվող լաբորատորիայից առգրավել են մետամֆետամինի մոտ 200 մլն հաբ, 500 կգ բյուրեղային մետամֆետամին, 300 կգ հերոին և 3750 լիտր մեթիլֆենտանիլ:

Միավորված ազգերի կազմակերպության թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչությունն այս գործողությունը բնութագրել է որպես տարածաշրջանի պատմության մեջ թմրանյութերի դեմ պայքարի խոշորագույն և ամենահաջող գործողություններից մեկը:

Հարավարևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչ Ջերեմի Դուգլասը հյատարարել է, որ այդպիսի արտադրական ցանցի ստեղծումը հնարավոր կլիներ միայն լուրջ հանցավոր խմբավորումների աջակցությամբ։

Մյանման Աֆղանստանից հետո աշխարհում հերոինի երկրորդ խոշորագույն արտադրողն է և ներկայում հայտնի է որպես մետամֆետամինի համաշխարհային խոշորագույն աղբյուր։

South-east Asia's biggest synthetic drugs raid: 200m meth tablets ...South-east Asia's biggest synthetic drugs raid: 200m meth tablets ...