Գերմանիայում անհայտ անձինք թուրքական մզկիթի դռնից խոզի գլուխ են կախել
Գերմանիայի Շտուտգարտի մարզի Վահինգեն Էնզ շրջանում անհայտ անձինք թուրքական մզկիթի դռնից խոզի գլուխ են կախել, տեղեկացնում է ahaber.com.tr կայքը:
Գերմանիայում «կրոնական գործերի թուրք-իսլամական միության» հովանու ներքո գործող Ֆաթիհ մզկիթի ղեկավար Լաթիֆ Փեքմեզցին տեղեկացրել է, որ երկու մարդ խոզի գլուխը կախել են դռնից և արագ հեռացել:
Դեպքը ֆիքսվել է տեսախցիկներով, նշվում է, որ խոզի գլուխը կախողները մզկիթ էին եկել ինչ-որ ընկերության պատկանող մեքենայով:
Տեսագրությունները փոխանցվել են ոստիկանությանը, սկսվել է հետաքննություն:










