Իսպանիայում երրորդ օրն անընդմեջ կորոավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը չի գերազանցում 100-ը
Իսպանիայում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշը 100-ից ցածր է եղել:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, երեքշաբթի պիրենեյան երկրում նոր տեսակի կորոնավիրուսից մահվան 83 նոր դեպք է գրանցվել, որն աճել է երկուշաբթի արձանագրված 59-ի համեմատ, սակայն շարունակում է 100-ից ցածր մնալ:
Այսպիսով, մահացության ընդհանուր ցուցանիշն Իսպանիայում հասել է 27 709-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 53 521 մարդ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրում ամենից շատ մահվան դեպքեր են արձանագրվել մի քանի տուժած շրջաններում՝ 31-ը Մադրիդում, 25-ը՝ Կատալոնիայում և 7 դեպք՝ Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում:










