«Նրանք ամբողջ աշխարհին են վնաս հասցրել»․ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի կորոնավիրուսի տարածման համար

12:09 • 19.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այո՛, Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար։ Նրանք ամբողջ աշխարհին են վնաս հասցրել»,- նշել է Թրամփը՝ պատասխանեով Սպիակ տան լրագրողներից մեկի հնչեցրած հարցին։

«Չինաստանը մեզ հրաշալի «նվեր» է մատուցել, վիրուսն այդ երկրից է եկել, տարածվել Եվրոպայում, այնուհետև՝ նաև ԱՄՆ-ում։ Ամբողջ աշխարհն է այս ահավոր հիվանդությամբ վարակվել»,- նկատել է նախագահը և հավելել, որ վիրուսի տարածումը հանրավոր էր կանգնեցնել ավելի վաղ փուլում։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Չինաստանըթույլ չի տվել, որ վարակն իր երկրի ներսում տարածվի, սակայն թույլ է տվել, որ այն Եվրոպա և ԱՄՆ հասնի։

Չինաստանի իշխանություններն Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 320 192-ի, գրանցվել է վարակման 4 894 582 դեպք: