Հունիսի 3-ից Վենետիկը բաց կլինի ԵՄ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար․ վենետիկյան գոնդոլները կրկին կսկսեն սպասարկել զբոսաշրջիկներին

14:36 • 19.05.20

Իտալական Վենետիկի ջրանցքներով զբոսաշրջիկների տեղափոխման համար նախատեսված գոնդոլները հունիսի 3-ից «կվերադառնան աշխատանքի», հայտում է France Pres գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այդ օրվանից սկսած քաղաքը բաց կլինի Եվրամիության անդամ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար։ Խիստ կարանտինային ռեժիմի ավարտից հետո գոնդոլավարներն իրենց ավանդական հագուստից բացի ստիպված կլինեն նաև ձեռնոց և պաշտպանիչ դիմակ կրել։ Նավակներում ուղևորների սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ ժապավեններ կլինեն։

Յուրաքանչյուր գոնդոլում առավելագույնը 6 զբոսաշրջիկ կարող է գտնվել միաժամանակ, ինչպես նաև նախքան նոր ուղևորներ ընդունելը կայանման տեղերում նավակն ամբողջովին ախտահանվելու է։

Այժմ գոնդոլներն աշխատում են տեղացի բնակիչների տեղափոխումը կազմակերպելու համար։