Առողջապահության համաշխարհային վեհաժողովը դադարեցրել է նախօրեին մեկնարկած նստաշրջանը

19:30 • 19.05.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամյա նստաշրջանը, որն անցկավում է մայիսի 18-19-ը տեսահամաժողովի ձևաչափով, դադարեցրել է աշխատանքը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, վեհաժողովի մասնակիցները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 194 երկրի ներակայցուցիչներ երեքշաբթի որոշում են կայացրել նստաշրջանը վերսկսել այս տարի ավելի ուշ:

73-րդ նստաշրջանի նախագահը որոշումը կայացնեկլուց առաջ քվեարկության է դրել «վեհաժողովը ժամանակավորապես դադարեցնելու և ավելի ուշ վերսկսելու հարցը»: