Աբովյանի ադամանդի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում. ArmeniaSputnik.am
Դեռևս վեց ամիս առաջ Աբովյան քաղաքում բացված ADM ադամանդագործական ընկերության ավելի քան 100 աշխատակիցները բողոքի ակցիա են անում։
Գործարանի բակում հավաքված աշխատակիցները հայտնել են, որ իրենք պետությունից աջակցություն չեն ստացել կորոնավիրուսի հետևանքով պարապուրդի համար։
Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը:
«Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր»,֊ ասել է նրանցից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք հայտնվել են երկու քարի արանքում և չգիտեն՝ ում դիմել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










