Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները
Գողացել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված՝ «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆուտբոլիստների արձաններ:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հիշեցնենք, որ արձանախումբը տեղադրվել է 2016 թվականին: «Արարատ73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը:
Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով:










