Կոթի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

12:18 • 20.05.20

Մայիսի 20-ին, ժամը 09:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:38-ին: Այրվել է «GAZ Sadko» մակնիշի ավտոմեքենայի թափքը՝ ամբողջությամբ և բեռնա­խցիկը՝ մասամբ: