Կորոնավիրուսի դեմ պայքարի համար 40 մլն դոլար հավաքած 100-ամյա բրիտանացի վետերանը ասպետի կոչման կարժանանա (լուսանկարներ)

09:58 • 20.05.20

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, բրիտանացի Թոմ Մուրը, որը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 32,8 մլն ֆունտ (40 մլն դոլար) է հավաքել բրիտանական հիվանդանոցների համար, կարժանանա Մեծ Բրիտանիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ ասպետի կոչմանը։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, գրում է The Guradian-ը։

«Գնդապետ Թոմի նախաձեռնած անհավատալի արշավը ոգեշնչել է ամբողջ երկրին և մեզ համար կորոնավիրուսային մառախուղի մեջ դարձել է հույսի փարոս։ Այս անհավանական պատմությունից հուզված՝ բոլոր մարդկանց անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Այդ մարդն իսկական ազգային գանձ է»,- հայտարարել Է Ջոնսոնը:

Հաղորդվում է, որ 100-ամյա Մուրին տիտղոսի շնորհման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։

Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է։ Նա մասնակցել է երկրի առողջապահության ազգային ծառայության համար դրամահավաքի ակցիային։ Ակցիայով հետաքրքրվել են լրատվամիջոցները, և Մուրը դարձել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդանիշը:

Now Colonel Tom Moore – who has already been promoted from captain – is to be recognised further with a knighthoodTom Moore, with (left to right) grandson Benji, daughter Hannah Ingram-Moore and granddaughter Georgia, at his home in Marston Moretaine, BedfordshireSecond World War veteran and NHS fundraiser Tom Moore is to be knighted, Downing Street has announced