Ոստիկանության շենքի մոտից բերման ենթարկված 17 քաղաքացիները, այդ թվում՝ «Ադեկվադի» անդամները, ազատ են արձակվել
17:29
Ոստիկանության շենքի մոտից ակցիայի մասնակից 17 քաղաքացիները, որոնք այսօր բերման էին ենթարկվել,որոշ ժամանակ առաջ ազատ են արձակվել ոստիկանությունից:
12:55
Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հայտնեցին,որ ոստիկանություն բերման է ենթարկվել 17 անձ։
12:12
Ոստիկանության մոտ հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկման պատճառը պարետի որոշումը խախտելն է:
12:07
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ տեղի է ունենում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մամուլի ասուլիսը։
Նշենք, որ «Ադեկվադը» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը։










