Չինաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է հայտնաբերվել. РИА Новости

05:32 • 20.05.20

Չինաստանում վարակման 5 նոր դեպք և առանց ախտանշանների 16 վարակակիր են հայտնաբերվել վերջին 1 օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանի Առողջապահության հարցով պետական կոմիտեին:

Հաղորդվում է, որ ապաքինվել է 3 մարդ, իսկ մահվան դեպքեր չեն գրանցվել: 

Ընդհանուր առմամբ համաճարակի ընթացքում Չինաստանում գրանցվել է վարակման 1708 բերով դեպք, 1662-ն արդեն ապաքինվել են, իսկ հիվանդանոցներում բուժում են շարունակում ստանալ ևս 46 պացիենտ:

Չինաստանում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակման 82 965 դեպք: Ապաքինվել է 78 244 մարդ, 87-ը դեռ հոսպիտալացված են, 4634-ը մահացել են: