Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 110 մարդ է մահացել

23:07 • 20.05.20

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 110-ով՝ համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 28․132-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի Առողջապահության գլխավոր վարչության տվյալները:

Գերատեսչության տվյալներով՝ Ֆրանսիայում արձանագրված մահվան դեպքերից 17․812-ը գրանցվել են հիվանդանոցներում, 10․320-ը՝ սոցիալական խնամքի հաստատություններում:  

Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր եվրոպական երկրում վարակման 180․809 դեպք է գրանցվել: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 89․323 մարդ: