Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, որից 9-ը՝ Քվեմո Քարթլի մարզի Բոլնիսիի շրջանում: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Այսպիսով՝ Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակվածներից 475-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակման հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 989 546 է, մահացել է 324 974 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










