Վրաստանի նախագահն իր փարիզյան բնակարանը վարձակալության է տվել ամսական 1800 եվրո գումարով

16:11 • 20.05.20

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր բնակարանը վարձակալության է տվել: Այս մասին տեղեկացնում է akhalitaoba.ge կայքը՝ հիմնվելով նախագահի ունեցվածքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի վրա:

Համաձայն հայտարարագրի՝ վարձակալության պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հունվարի 1-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Խոսքը Փարիզի ամենաէլիտար թաղամասերից մեկում գտնվող բնակարանի մասին է, որը Զուրաբիշվիլին գնել է 1989 թվականին: Նշվում է, որ բնակարանի վարձակալներից Զուրաբիշվիլին ստանում է ամսական 1800 եվրո կամ տարեկան 21 600 եվրո գումար: