Ինչու 3 ամիս աշխատանքի մեջ չենք, երբ բոլոր ոլորտները սկսել են աշխատել. Մանո Գրիգորյանը՝ ռեստորանային ոլորտում սահմանափակումների մասին
Երբ դուրս ես գալիս ու տեսնում ես, որ հիմնական բոլոր օղակներն աշխատում են, չես կարող հասկանալ, թե ինչու 3 ամիս աշխատանքի մեջ չես: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց շոու բիզնեսի ներկայացուցիչներից Մանո Գրիգորյանը, որը պնդում է, որ ռեստորանային համալիրները ևս այս ընթացքում պետք է աշխատեն:
Ըստ նրա՝ այս իրավիճակում կարող են նրանց առաջարկել, թե ինչպես պետք է աշխատի այս ոլորտը: «Մեր աշխատանքը սեզոնային է, և այսպես պարապ վիճակը ճիշտ չէ»,- ասաց նա և հավելեց, որ Կառավարության աջակցության ծրագրերից մեկից է օգտվել, որով սակայն սոցիալական խնդիրներն ապահովել չի լինի:
Մանո Գրիգորյանի մտահոգություններից մեկն այն է, որ ստեղծված իրավիճակի լուծման համար հստակ ժամանակահատված չկա, և պարզ չէ՝ հետագա ընթացքը ինչպիսին կլինի, ինչի համար նա պնդեց, որ ոլորտը որոշ սահմանափակումներով պետք է գործի:
Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին:
Մանրամասները՝ տեսանյութում։










