ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացու և 3 կազմակերպության նկատմամբ

19:47 • 20.05.20

Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացիների և 3 կազմակերպությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն հանրապետության իրավապահ մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ամերիկյան ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ սև ցուցակում ընդգրկվել են Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի համագործակցության հիմնադրամը, ինչպես նաև Թեհրանում գտնվող երկու բանտ: Պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձինք առնչություն ունեն իրավապահ մարմինների Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման ուժերի հետ: