Աբու Դաբիից ինքնաթիռը պատմության մեջ առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացրել Իսրայել

03:46 • 20.05.20

Etihad Airlines ավիաընկերության ինքնաթիռն առաջին անգամ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից մեկնարկած ուղիղ չվերթ է իրականացրել դեպի Իսրայել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով  Jerusalem Post-ին:

Հաղորդվում է որ ինքնաթիռը վայրէջք է կատարել երեքշաբթի երեկոյան:

 

Իքնաթիռը Գազայի սեկտորի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիների համար հումանիտար օգնություն է տեղափոխել: Մասնավորապես, տեղ է հասցվել 16 տոննա դեղորայք, այդ թվում՝ 10 թոքերի արհեստական օդափոխման սարքեր, անձնական հիգիենայի միջոցներ:

 

Հիշեցնենք, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ չունեն: