«Ադեկվադ» միաբանության անդամները Ոստիկանությունում են․ ուղիղ

13:51 • 20.05.20

Ոստիկանության մոտ այսօր հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկելու պատճառը պարետի որոշումը խախտելն է: Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հայտնեցին, որ ոստիկանություն բերման է ենթարկվել 17 անձ։

Հիշեցնենք, որ Միաբանության անդամները Ոստիկանության մոտ էին՝ աջակցելու Միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, որին հրավիրել էին Ոստիկանություն։