Ամենաշուտը՝ հուլիսին, ամենաուշը՝ հունվարին. հայտնի է՝ երբ Մալդիվները սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների առաջ
Մալդիվների իշխանությունները կորոնավիրուսային համավարակի ֆոնին միջազգային զբոսաշրջության վերականգնման մի քանի տարբերակ են ուսումնասիրում: Երկրի զբոսաշրջության նախարար Ալի Վահիդի խոսքով՝ նախապատրաստվել է սահմանների վերաբացման հավանական ժամկետներով և զբոսաշրջային հատվածի վերագործարկման մի քանի սցենար, գրում է ria.ru-ն:
Ամենալավատեսական կանխատեսումների համաձայն՝ Մալդիվյան կղզիներն օտարերկրացի զբոսաշրջիկների համար կբացվեն հունիսին կամ հուլիսին: Ամենահավանական սցենարի համաձայն՝ զբոսաշրջային ոլորտը կվերագործակվի հուլիսին, իսկ սեզոնային զբոսաշրջությունը կվերսկսվի հոկտեմբերին: Մինչդեռ վատագույն դեպքում սահմանները կարող են վերաբացվել հունվարին:
Ներկայում իշխանությունները քննարկում են՝ որ ավիաընկերությունները կկարողանան չվերթներ իրագործել, արդյոք բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր տասնչորսօրյա կարանտին է սահմանվելու, թե դրանից կարող են խուսափել նրանք, ովքեր կորոնավիրուսով հիվանդ չլինելու մասին բժշկական տեղեկանք կներկայացնեն:
Նախարարի կարծիքով՝ Մալդիվների զբոսաշրջային ոլորտի վերականգնման համար կպահանջվի մեկից-մեկուկես տարի:










