«Եթե քաջություն ունեք, ներկայացրեք բոլոր փաստաթղթերը, թե ովքեր են դոլարները երկրից տարել». Փայլանը հակադարձել է Էրդողանին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան գրառումներից մեկին` կոշտ հակադարձելով դրան:
Էրդողանն իր գրառումամբ անդրադարձել է երկրի տնտեսությունում առաջացած ճգնաժամին՝ դրա համար մեղադրելով այն գործարարներին և քաղաքական գործիչներին, որոնք 2008 թվականից սկսած արտասահմանյան արժույթները դուրս են բերել Թուրքիայի տարածքից:
«Էրդողանն ասել է. «Իմ երկրից արտարժույթ փախցնող մարդկանց նկատմամբ կարեկցանք չենք դրսևորելու»: Միլիարդավոր դոլարներ Պանամա, Մալթա և Մեն տարած մարդիկ միշտ մոտ են կանգնած եղել իշխանական պալատին: Եթե քաջություն ունեք, ներկայացրեք բոլոր փաստաթղթերը, թե ովքեր են դոլարները երկրից դուրս տարել, թող ազգը տեսնի»,-գրել է հայազգի պատգամավորը:










