Ոչ ոք մեզ ո՛չ լսում է, ո՛չ էլ ուշադրություն է դարձնում. սա նոր Հայաստանն է. ռեստորանի ներկայացուցիչ (տեսանյութ)

13:57 • 20.05.20

Այսօր հազար հոգանոց գործարաններ են աշխատում, բայց ռեստորանները, որոնք կարող են պահպանել սահմանված կանոնները, չեն կարող աշխատել: Ի՞նչն է խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռեստորանների աշխատանքը թույլատրել պահանջող քաղաքացիներից մեկը:

«Ոչ ոք մեզ ոչ լսում է, ոչ էլ ուշադրություն է դարձնում. սա նոր Հայաստանն է, որտեղ ջոկողություն են դնում: Մենք էլի ենք բաց նամակ ուղարկել, ոչ մի պատասխան չկա»,-ասաց նա:

Կառավարության անդամների հետ հանդիպած քաղաքացիներից մեկն ասաց, որ ոչ թե քննարման էին գնացել, այլ գնացել էին առաջարկությամբ, որով թույլ կտան աշխատել՝ ըստ կանոնների:

Նա նշեց, որ Կառավարությունն ու պարետատունն ուզում են աջակցել և հնարավորություններ տալ, որով հետագա աշխատանքները հնարավոր կլինեն կազմակերպել: «Դուխով բացեք ռեստորանները, պատասխանատուները միայն դուք չեք»:

Հիշեցնենք, որ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները Կառավարության շենքի մոտ են։ Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։