Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 300․000-ը

18:13 • 20.05.20

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8764 նոր դեպք է արձանագրվել․ երկրում վարակման ընդհանուր դեպքերը հասել են 308․705-ի: Այս մասին հայտնում են Worldometers կայքի տվյալները:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության մեկօրյա ցուցանիշը մայիսի 20-ին հասել է 135-ի: Ընդհանուր առմամբ, երկրում 2972 հիվանդ է մահացել կորոնավիրուսից:

Ռուսաստանի Դաշնությունը վարակման դեպքերի թվով երկրորդն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 1.5 մլն-ը: Օրեր առաջ ՌԴ-ն այս ցուցանիշով շրջանցել էր նաև Իսպանիային, որն այժմ երրորդ տեղում է (278․803):

Ռուսաստանում վարակման նոր դեպքերի ցուցանիշը մի քանի օր շարունակ չի գերազանցել 10․000-ը: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ թոքերի արհեստական սարքեր է ուղարկում Ռուսաստան, որոնք պետք է առաքվեն օրվա ընթացքում: