Ուկրաինան 15.5 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ից կորոնավիրուսի դեմ պայքարի համար. РИА Новости
Ուկրաինան ԱՄՆ-ից 15.5 միլիոն դոլար է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ինչը զգալիորեն շատ է, քան ԱՄՆ-ի կողմից այլ հետխորհրդային երկրներին հատկացված օգնությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով պետդեպարտամենտում երեքշաբթի հրապարակված տվյալներին:
Մասնավորապես, Կիևն ավելի քան 13.1 միլիոն դոլար է ստացել տեղի առողջապահության ամրապնդման համար: Բացի դա, Ուկրաինային 2.4 միլիոն դոլար է հատկացվել բնակչության խոցելի խավին ուղղված աջակցության համար:
Հետխորհրդային մյուս երկրներից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամենամեծ օգնությունն ըստացել է Ուզբեկիստանը՝ 3.9 միլիոն դոլար, Ադրբեջանը ստացել է 3.6 միլիոն դոլար, Վրաստանը՝ 2.7, Հայաստանը՝ 2.3, Բելառուսը՝ 1.7, Թուրքմենստանը՝ 920 հազար դոլար, Ղրղզստանը՝ 900 հազար դոլար, Տաջիկստանը՝ 866 հազար դոլար:










