Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում ռեկորդային թվով մարդ է մահացել. РИА Новости
Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում ռեկորդային 1179 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է, որ երկրում ընդհանուր առմամբ մահացել է 17 971 մարդ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման 17 408 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ՝ այդ ցուցանիշը 271 628 է:
Կորոնավիրուսից մահացության նախկին ռեկորդը Բրազիլիայում գրանցվել էր մայիսի 12-ին, երվ 1 օրում մահացել էր 881 մարդ:










