Բալին օտարերկրյա զբոսաշրջիկների համար կբացվի հոկտեմբերից ոչ շուտ
Ինդոնեզական Բալի կղզին համաճարակաբանական իրադրության բարելավման դեպքում օտարերկրյա զբոսաշրջիկների համար կբացվի 2020 թվականի հոկտեմբերին, գրում է Evening Stadard-ը։
Նշվում է, որ նախքան Բալիի վերաբացումը զբոսաշրջիկների առջև իր դռները կբացի Ճավա կղզում գտնվող Ջոկյակարտա քաղաքը:
Թերթի տվյալներով՝ Բալիի բնակչության 80 տոկոսը կախված է զբոսաշրջությունից։ Կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտին օտարերկրյա զբոսաշրջիկների ժամանումների թիվը նվազել է 60 տոկոսով:
Վերջին տվյալներով՝ Ինդոնեզիայում հաստատվել է կորոնավիրուսի 19 189 դեպք, որոնցից 1242-ը՝ մահվան ելքով։










