Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից

17:08 • 21.05.20

Մայիսի 21-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Նշենք, որ նա պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։