Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակը: Նա նշեց, որ մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 335 դեպք, մահացել է 3 քաղաքացի:
«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»,-ասաց վարչապետը՝ նշելով, նաև, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք:
«Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Ներկա փուլում պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ոստիկանությունն ու պարետատունը պետք է խստացնեն վերահսկողությունը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ քաղաքացիների դժգոհությունը ճիշտ է՝ որ եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ապա ինչո՞ւ Կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում: Նա նշեց, որ կառավարման մարմիններում աշխատակիցներն առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում միայնակ են: Մնացած բոլոր դեպքերում պետք է անպայման կրել դիմակներ: Կառավարության միջանցքներում և ճաշարաններում պետք է ապահովել պայմաններ սոցիալական հեռավորություն ապահովելու համար:
Վարչապետը նաև ընդգծեց, որ այսուհետ անցնելու են ինտեսիվ աշխատանքային ռեժիմի: Ոստկանութոյւնը ևս պետք է անցնի ավելի խիստ հսկողության, քանի որ տաքսիների մեջ հաճախ ո´չ հաճախորդների, ո´չ վարորդների կողմից չեն պահվում անվտանգության կանոնները:










