Ադրբեջանի ԱԻ նախարարն իր ծառայողական մեքենայով անցել է կարմիր լույսի տակով և ավտովթարի պատճառ դարձել (տեսանյութ)

13:08 • 21.05.20

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովն իր ծառայողական մեքենայով ավտովթարի պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Տեսանյութում երևում է, որ նախարարի ծառայողական մեքենան խաչմերուկում անցել է կարմիր լույսի տակով և հարվածել Maserati մակնիշի մեքենային, ինչի հետևանքով նրա մեքենայում բացվել են անվտանգության բարձիկները:

Նախարարի թիկնապահները նրան միանգամից այլ մեքենա են նստեցրել և տեղափոխել դեպքի վայրից: Հեյդարովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ պատահարի հետևանքով չի տուժել:

«Դուք կադրերում ամեն ինչ տեսել եք: Ոչ ոք չի տուժել, ամեն ինչ նորմալ է, ես ինձ լավ եմ զգում»,-ասել է նախարարը: