Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 36 000 մարդ

19:25 • 21.05.20

Միացյալ Թագավորությունում վերջին մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանությունից մահացել է 338 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով երկրի Առողջապահության և սոցիալական խնամքի գերատեսչության տվյալները:

Համաճարակի բռնկման պահից ի վեր ամենից շատ մահվան դեպքեր գրանցած եվրոպական երկրում 36 042 մարդ է մահացել: Հինգշաբթի օրվա դրությամ երկրում 3 090 566 թեստ է կատարվել:

Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 2615 մարդու մոտ՝ ընդհանուր վարակման դեպքերը հասցնելով 250 908-ի: