Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է գրանցվել

11:44 • 21.05.20

Մայիսի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 721-ի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge  կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 10 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 485-ի: Երկրում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 12 մարդ: Ակտիվ դեպքերի թիվը Վրաստանում 224 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 092 034 է, մահացել է 329 768 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: