Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքի հիման վրա (տեսանյութ)

10:54 • 21.05.20

Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց բուհերում ընդունելությունը իրականացնել մեկ քննության արդյունքի հիման վրա:

Այսպիսով դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ  քննությունն ընտրել են երկու կամ երեք պարտադիր առարկաներից մեկը, որը պարտադիր էր հանձնելու համար։ «Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդն ինքն ընտրի: Քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչև հուլիսի 8-ը»,-ասաց նա։

Նախարարն ասաց, թե այնպես են արել, որ գործընթացը զորակոչին չխանգարի ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։ Վարչապետը հետաքրքրվեց, թե բանակից վերադարձողներն ինչպես են ընդունվելու բուհեր, իսկ Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ նրանք կարող են էլէկտրոնային եղանակներով հայտը ներկայացնել։