Իրաքյան հետախուզությունը հայտնել է ԻՊ-ի սպանված պարագլուխ ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդի ձերբակալման մասին. ԶԼՄ-ներ

00:03 • 21.05.20

Իրաքի ազգային հետախուզությունը տեղեկացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդներից մեկի՝ Աբդուլլահ Քարդաշի ձերբակալության մասին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան լրատվամիջոցին, ձերբակալվել է ալ-Բաղդադիին փոխարինելու հավակնորդներից մեկը՝ Աբդուլլահ Քարդաշը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով The Guardian-ին, հաղորդում էին, որ Քարդաշը դարձել է ԻՊ-ի նոր պարագլուխը:

ԱՄՆ գործողությունների արդյունքում Ալ-Բաղդադիի սպանության մասին հայտնի էր դարձել 2019 թվականի հոկտեմբերին: