ԱՄՆ-ում 29-ամյա դերասանը կրակահերթ է բացել և ինքնասպան եղել

23:48 • 21.05.20

ԱՄՆ Կենտուկի նահանգում ինքնասպա է եղել ամերիկացի դերասան Հագեն Միլսը:

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, 29-ամյա դերասանը սկզբում կրակահերթ է բացել իր տանը՝ վիրավորելով իր 34-ամյա ընկերուհուն՝ Էրիկա Փրայսին, որի հետ համատեղ երեխա ունեն: Նրան հոսպիտալացրել են: Կինը վիրավորում էր ստացել կրծքավանդակի և ձեռքի շրջանում:

Էրիկայի խոսքով՝ Միլսը տանը պատանդ էր պահում իր մորն ու դստերը: 

Հագեն Միլսը նկարահանվել է «Բասքեթս» սերիալում, ինչպես նաև մի քանի ֆիլմերում: