Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված ընդհանուր 1794 մարդ. РИА Новости

02:31 • 21.05.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսով վարակված ևս 68 պացիենտ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կորոնավիրուսի շուրջ իրավիճակի մոնիտորինգով և հսկողությամբ զբաղվող օպերատիվ շտաբին:

«Մոսկվայում մահացել է 68 պացիենտ: Նրանց մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, իսկ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»- հաղորդել են շտաբից:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված 1794 մարդ է մահացել: