Ուհանում կորոնավիրուսի ավելի քան 3 մլն թեստավորում է իրականացվել մայիսի 12-ից ի վեր
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի Առողջապահության հարցերով քաղաքային հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, որ կորոնավիրուսի հայտնաբերման 887 321 թեստ են իրականացրել մայիսի 20-ին, իսկ մայիսի 19-ին՝ 856 128 թեստ:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, քաղաքում, որը «Քովիդ-19» կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբնաղբյուրն է համարվում, մայիսի 12-ից ի վեր 3 065 902 թեստավորում է կատարվել:
Ուհանի իշխանությունները քաղաքի ողջ բնակչությանը վերաթեստավորելու մասին որոշում են կայացրել, երբ տեղի բժիշկները կորոնավիրուսի ներքին տարածման մի քանի նոր դեպքեր են հայտնաբերել:
Հանձնաժողովից հայտնում են, որ մայիսի 20-ին Ուհանում վիրուսով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել:










