Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

12:05 • 22.05.20

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 723-ի, օրվա ընթացքում առողջացել է 10 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 495-ի: Վարակման հետևանքով Վրաստանում գրանցվել է մահվան 12 դեպք:

Վրաստանում 3614 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, ևս 316-ը գտնվում են հսկողության տակ՝ հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 207 910 է, մահացել է 334 848 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: