Ադրբեջանում արջը հոշոտել է 12-ամյա երեխային

11:36 • 22.05.20

Ադրբեջանի Օղուզի (հայկական պատմական աղբյուրներով Վարդաշեն-Tert.am) շրջանի անտառային հատվածում հայտնաբերվել է կորած երեխայի դի: Այս մասին գրում է minval.az կայքը:

Ենթադրաբար, 12-ամյա Ջաբրայիլ Մամեդլիի վրա արջ է հարձակվել և հոշոտել նրան:

Դեպքի վայր են մեկնել Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: