Տոկիոյում կրկին ռեկորդ է սահմանվել կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազագույն ցուցանիշով
Տոկիոյում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ընդամենը 2 նոր դեպք է գրանցվել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, սա երկրորդ անընդմեջ գրանցվող ռեկորդային ցուցանշն է Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումից ի վեր:
Նախօրեին Ճապոնիայի մայրաքաղաքում վարակման 3 նոր դեպք էր արձանագրվել: Ողջ երկրում անցած օրվա ընթացքում 26 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 281-ի:
Մահվան ելքով դեպքերն ավելացել են 11-ով՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 838-ի: Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները նույն մակարդակի վրա են պահպանվում Ճապոնիայում:
Երկրի իշխանությունները մայիսի 21-ին հայտնել են արտակարգ դրության վաղաժամ չեղարկման մասին երեք պրեֆեկտուրաներում՝ Կիոտոյում, Օսակայում և Հյոգոյում:










