Իսպանիայի խորհրդարանը 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

23:33 • 03.06.20

Իսպանիայի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմի 6-րդ և վերջին երկարաձգումը մինչև հունիսի 21-ը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, արտակարգ դրությունը պրենեյան երկրում շարունակվում է երեք ամիս՝ մարտի 14-ից ի վեր: Իսպանիայի 17 նահանգային կառավարություններն ինքնուրույն են որոշում սահմանափակումների մեղմացման փուլերի անցման կարգը, որոնք 4-ն են (0-3):

«Մենք հաղթահարել ենք համավարակի վատագույն ժամանակահատվածը»,- ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Երկրի 70 տոկոսը ներկա պահին գտնվում է կարգավորման 2-րդ փուլում, իսկ Մադրիդն ու Բարսելոնա՝ առաջին փուլում:

Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 27 128 մարդ, վարակվել՝ 240 326-ը: