«Ուրիշների կարիքները պետք է վեր լինեն ձեր սեփական վախերից»․ Մեգան Մարքլը խոսել է Ջորջ Ֆլոյդի սպանության մասին և վերհիշել իր պատանեկության տարիներին ռասիզմի ֆոնին ընթացող ցույցերը (լուսանկարներ)

16:25 • 04.06.20

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը տեսաուղերձով դիմել է իր դպրոցի՝ Լոս Անջելեսի միջնակարգ դպրոցի շրջանավարտներին՝ անդրադառնալով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, ինչպես նաև վերջին տարիներին ԱՄՆ-ում ոստիկանության կողմից մյուս աֆրոամերիկացիների սպանությանը, գրում է Daily Mail-ը։

«Ես վստահ չէի, թե ինչ կարող եմ ասել ձեզ։ Ես ուզում էի ճիշտ խոսքեր ասել, սակայն հասկացա, որ միակ սխալը ոչինչ չասելն է»,- ասել է 38-ամյա Մարքլը։

Դքսուհու խոսքով՝ ոստիկանության կողմից սպանված շատ այլ սևամորթներ կան, որոնց անուններն այդպես էլ անհայտ կմնան։

«Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, մեր նահանգում և մեր հայրենի Լոս Անջելես քաղաքում, չափազանց ցավալի է»,- ասել է նա։

Նախկին դերասանուհին աշակերտներին պատմել է, որ երբ 1992 թվականին պատրաստվում էր միջնակարգ դպրոց գնալ, Լոս Անջելեսում անկարգություններ էին մոլեգնել սևամորթ Ռոդնի Քինգի դաժան ծեծից հետո:

«Ես հիշում եմ պարետային ժամը, հիշում եմ, որ տուն շտապելիս երկնքում ծխի քուլաներ էի տեսնում, զգում էի դրա հոտը, տեսնում էի, թե ինչպես են մարդիկ դուրս վազում շենքերից՝ ձեռքերում պայուսակներ ու թալանված իրեր»,- ասել է նա։

«Միշտ հիշեք, որ ուրիշների կարիքները պետք է վեր լինեն ձեր սեփական վախերից»,- հավելել է նա՝ վերհիշելով 15 տարեկանում իր ուսուցչուհուց ստացած խորհուրդը։

 Meghan Markle has given a video address to her old school in Los Angeles in which she talked about George Floyd's murderMeghan Markle in the video addressMeghan said she remembered the Los Angeles riots of 1992 (above) which happened when she was growing up in the city