Ճանապարհային ոստիկանության թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին անհասանելի է

13:02 • 04.06.20

Ճանապարհային ոստիկանության թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է․ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը։

«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 56-32-94, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 54-46-98 հեռախոսահամարով, կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:

Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,-նշված է ոստիկանության հայտարարությունում: