«Համավարակից հետո. մեր նոր աշխարհը»․ արքայազն Չարլզը խոսել է կորոնավիրուսով վարակվելու և մյուսներին կարեկցելու մասին (լուսնակարներ, տեսանյութ)

11:25 • 04.06.20

Մեծ Բրիտանիայի 71-ամյա արքայազն Չարլզը «Համավարակից հետո. մեր նոր աշխարհը» շարքի շրջանակում Sky News-ին տված նոր հարցազրույցում խոսել է կորոնավիրուսով վարակվելու և մյուսներին կարեկցելու մասին, գրում է Daily Mail-ը։

«Իմ բախտը բերեց, ես թեթև տարա, բայց հասկանում եմ, թե ինչի միջով են անցնում մարդիկ»,- թղթակցին ասել է Ուելսի արքայազնը։

«Ես հատկապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց հարազատներին և չեն կարողացել այդ պահին նրանց կողքին լինել։ Դա ինձ համար ամենասարսափելին է»,- հավելել է 71-ամյա արքայազնը։

Նրա խոսքով՝ որպեսզի այդ դժբախտությունն ավելի շատ մարդկանց հետ չպատահի, ինքը «վճռական է տրամադրված կորոնավիրուսից ելք գտնելու հարցում»։

Արքայազն Չարլզի մոտ Covid-19 էր ախտորոշվել մարտ ամսին։ Նա թեթև ախտանիշներ էր ունեցել և այդ ընթացքում շարունակել էր կատարել իր պարտականություները։

Թագավորական աղբյուրները հայտնել են, որ նրա ինքնամեկուսացումը, «բժշկական ցուցումների համաձայն», տևել է յոթ օր։

The Prince of Wales, 71, revealed in a video call with royal correspondent Rhiannon Mills that he feels 'lucky' that he 'got away quite lightly with coronavirus' , after falling ill with the disease in MarchThe royal opened up about his brush with the disease in an interview with Rhiannon Mills, which is set to air tomorrow night on SkyPrince Charles, who has spent lockdown at his Aberdeenshire home of Birkhall with Camilla, 72, said he felt 'ghastly' for those who couldn't be with loved-ones as they died from the disease