Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 6522-ի․ նախօրեին հաստատվել է վարակման 262 նոր դեպք

17:58 • 04.06.20

Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 6522-ի, նախօրեին հաստատվել է վարակման 262 նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6522 դեպք։ Ընդհանուր ապաքինվել է 3737, մահացել՝ 78 մարդ։ Հատուկ ռեժիմով հիվանդանոցներում 2707 հիվանդ շարունակում է բուժումը»,-ասվում է շտաբի հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանրապետությունում համավարակի սկզբից ընդհանուր կորոնավիրուսի առկայությունը ստուգող 322 574 թեստ է անցկացվել։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 6,6 միլիոն մարդ, որից 388 577-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերուն, Թուրքիան։