Բրազիլիան, անտեսելով կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվը, սահմանափակումների ռեժիմը թուլացնելու ճանապարհով է շարժվում
Բրազիլիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում երկրորդ օրն անընդմեջ նոր տեսակի կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերի ռեկորդային աճ է գրանցվում, մինչդեռ քաղաքային և պետական իշխանությունները սահմանափակումների ռեժիմը թուլացնելու ճանապարհով են առաջ շարժվում, հայտնում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Բրազիլիայում չորեքշաբթի գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1349 նոր դեպք, բացահայտվել՝ ևս 28 633 վարակակիր։ Համավարակի սկզբից երկրում ընդհանուր գրանցվել է 584 016 վարակման, 32 548 մահվան դեպք։ Հիվանդությունից ընդհանուր ապաքինվել է 266 132 մարդ։
Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, իր հերթին, պարբերաբար խոսել է վիրուսի սպառնալիքի մասին՝ նշելով, որ մահը «բոլորի ճակատագիրն է»։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 6,5 միլիոն մարդ, որից 388 047-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերուն, Թուրքիան։










