Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության պատգամավորներն Աթաթուրքի ստորագրությամբ և Թուրքիայի դրոշի գույներով դիմակներ են կրում և օգտագործելուց հետո հրաժարվում են դրանք աղբարկղը նետել

13:07 • 04.06.20

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության անդամները Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրությամբ և Թուրքիայի դրոշի գույներով դիմակներ են կրում և օգտագործելուց հետո հրաժարվում են դրանք աղբարկղը նետել: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված այս դիմակները որպես սուրբ իր է ընդունվում:

ԺՀԿ խմբակցության անդամներն իրենց դիմակները կրում են առանց լվանալու:

«Այն շատ գեղեցիկ է, մեր կարմիր-սպիտակ դրոշի գույներով: Դրա վրա Քեմալ Աթաթուրքի ստորագրությունը կա: Սա չլվացվող, ամենօրյա հիգիենիկ դիմակ է: Մենք չենք նետում դիմակները, որովհետև դրա վրա Մուստաֆա Քեմալը կա, մեր դրոշը կա»,-ասել է Քահրամանմարաշից ընտրված ԺՀԿ պատգամավոր Ալի Օզթունջը: