Ավստրալիայում նավի վրա կորոնավիրուսի բռնկման պատճառով 56 000 ոչխար կմորթվի (տեսանյութ)
Ավստրալացի անասնապահները ստիպված կլինեն մորթել արտահանման համար նախատեսված 56 000 ոչխար, որոնց կորոնավիրուսի պատճառով հնարավոր չէ արտասահման ուղարկել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Al Kuwait նավը, որն Ավստրալիայի ափ է հասել մայիսի 22-ին և ոչխարներին պետք է տեղափոխեր Մերձավոր Արևելք, հայտնվել է կորոնավիրուսային բռնկման կիզակետում. նավի անձնակազմի 48 անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Այժմ նավը մինչ հունիսի տասներեքը պետք է խարսխված մնա նավահանգստում:
Դրա հետևանքով կենդանիները պետք է մորթվեն երկրում ու սպառվեն ներքին շուկայում:
Ավստրալիայի դաշնային կառավարությունը, իր հերթին, հրաժարվել է բացառություն անել կենդանիների արտահանման վերաբերյալ սահմանված արգելքի հարցում՝ թույլ չտալով ամռան ամիսներին կենդանիների արտահանումը:











