Մահացել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, The Pointer Sisters խմբի երգչուհի Բոնի Փոինթերը (տեսանյութեր, լուսանկարներ)

10:38 • 09.06.20

69 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի, The Pointer Sisters խմբի անդամ Բոնի Փոինթերը, հայտնում է USA Today թերթը՝ վկայակոչելով երգչուհու քրոջը՝ Անիտա Փոինթերին։

«Խոր վշտով պետք է The Pointer Sisters-ի երկրպագուներին տեղեկացնեմ, որ քույրս՝ Բոնին, մահացել է այսօր առավոտյան» - ասված է Անիտա Փոինթերի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երգչուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ սրտի կաթվածից։

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր երգչուհին իր կարիերան սկսել է 1969 թվականին, երբ նա և քույրը՝ Ջունը սկսեցին հանդես գալ որպես դուետ։ Ավելի ուշ նրանց միացան նաև մյուս երկու քույրերը՝ Անիտան և Ռութը։

Նրանց հայտնիություն է բերել իրենց առաջին հիթը՝ Yes We Can ստեղծագործությունը։

Խումբը Fairytale երգի համար արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ դառնալով այդ մրցանակին արժանացած կին անդամներից բաղկացած առաջին խումբը։ 1977 թվականին խմբից դուրս գալուց հետո Բոնի Փոինթերը թողարկել է ևս երեք ալբոմ։

Passing: Bonnie Pointer of The Pointer Sisters has died at age 69. Seen in 1979They learned how to sing from dad: They received their vocal training at their father's church in West Oakland, California; seen in 1970Started young: She was one of the first member of The Pointer Sisters. Seen here with sisters Anita, June, and Ruth in Los Angeles, California in 1974Always on stage: In the 1990s and 2000s she performed in Las Vegas and Atlantic City. Seen in 1980

Մահացել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, The Pointer Sisters խմբի երգչուհի Բոնի Փոինթերը (տեսանյութեր, լուսանկարներ)