Իտալիայում հեղեղումներ են սկսվել, ինչի հետևանքով կամուրջ է փլուզվել (լուսանկարներ)

15:45 • 09.06.20

Իտալիայի կենտրոնական Լացիո մարզում վատ եղանակի պատճառով հեղեղումներ են տեղի ունեցել, փլուզվել է մեկ կամուրջ, նախօրեին հաղորդել է տեղական Corriere della Sera թերթը:

Կաստելնուովո Պարանա կոմունայում տեղատարափ անձրևների հետևանքով բակերն ու ճանապարհները հեղեղվել են։ Շատ ավտոմեքենաներ ջրի տակ են անցել:

Սան Ջորջո ա Լիրի կոմունայում գետի վրայով անցնող կամուրջ է փլուզվել։ Որոշ տեղերում ջրի բարձր մակարդակի պատճառով կամուրջների վրայով անցնելը վտանգավոր է դարձել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի Վենետիկ քաղաքը կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումներից հետո զբոսաշրջիկների համար վերաբացվելուց 2 օր անց հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է։

Անձրևների պատճառով հեղեղվել էր Վենետիկի քառորդ մասը, թեև տեղումներ այս եղանակին հազվադեպ են լինում։

 

В Италии подтопления из-за непогоды, рухнул мост - Korrespondent.netVIDEO | Maltempo Frosinone, 'bomba' d'acqua: crollano un ponte a ...Maltempo, 'bomba' d'acqua nel Frusinate: crolla ponte a San ...

VIDEO | Maltempo Frosinone, 'bomba' d'acqua: crollano un ponte a ...Cassino, bomba d'acqua nel pomeriggio: crolla ponte nella zona ...