Ամստերդամում փողոցային աղբամների շուրջ փոքր այգիներ կտնկեն՝ հույս ունենալով, որ այդ քայլը մարդկանց կստիպի աղբը չնետել դրանց շուրջը
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում փողոցային աղբամների շուրջ փոքր այգիներ կտնկեն՝ հույս ունենալով, որ այդ քայլը մարդկանց կստիպի աղբը աղբամանի մեջ լցնել և ոչ թե անփութորեն նետել դրանց շուրջը, գրում է The Guardian-ը։
Հաջորդ երեք ամիսների ընթացքում փորձարկումների շրջանակներում փոքրիկ այգիներ կտնկվեն 17 աղբամանների շուրջ։ Ավելի վաղ նմանատիպ ևս մեկ փորձ է իրականացվել, սակայն օգտագործվել էր արհեստական ծաղիկներ։
Շուրջ 150 աղբամանների շուրջ արհեստական ծաղիկները մասամբ հաջողություն էին գրանցել՝ մոտ կես տոկոսով նվազեցնելով աղբամանների շրջակայքում աղբ թափելու՝ մարդկանց սովորությունը, սակայն արհեստական բույսերը որոշ ժամանակ անց փչացել էին։
Քաղաքի խորհրդի անդամներիից մեկի խոսքով՝ ծաղիկների առկայությունը «բարոյական կոչ կլինի» և կգեղեցկացնի Ամստերդամի փողոցները։










